Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Գիտնականները գտել են ամենանյարդային մասնագիտությունը

Գիտնականները գտել են ամենանյարդային մասնագիտությունը
01.09.2015 | 11:24

Հետազոտողները պարզել են, թե հատկապես որ մասնագիտությունն է ամենից նյարդայինը: Պարզվում է՝ ամենաբարդ ու լարված գործը միջին օղակի մենեջերներինն է: Կոլումբիայի համալսարանին առընթեր Հասարակական առողջության դպրոցի մասնագետները 21 հազար մարդու մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել՝ պարզելու համար, թե հատկապես որ մասնագիտությունն է ուժեղ ազդում մարդու նյարդային համակարգի վրա: Կամավորներին երեք խմբի են բաժանել՝ բիզնեսի սեփականատերեր, տարբեր բաժինների ղեկավարներ, շարքային աշխատակիցներ: Պարզվել է, որ ամենից խոցելին միջին օղակի ներկայացուցիչներն են, քանի որ ավելի շատ են հակված անհանգստանալու իրենց աշխատանքի արդյունքների համար՝ ձգտելով կարիերայում առաջխաղացման:

Դիտվել է՝ 1525

Մեկնաբանություններ